«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ջանքերով Դիլիջանում անցկացվել է «Հայաստանում անասնաբուժության զարգացման հետքերով» երկօրյա համաժողովը,
որի նպատակն էր մասնակիցների հետ վերհանել ոլորտում առկա խնդիրները, քննարկել դրանց լուծման տարբերակները: Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Գաբրիելյանը, ՄԱԿ-ի ՊԳԿ ազգային համակարգող Զ. Բեգլարյանը, «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Ա. Օհանյանը, ներկայացուցիչներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, ոլորտային մատակարար ընկերություններից, ինչպես նաև երկրի բոլոր մարզերը ներկայացնող անասնաբույժներ:
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում