Արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ին. Գիսլադոտիրի գլխավորած պատվիրակությանը
Փոխնախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համգործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում՝ այն որակելով հուսալի և արդյունավետ: Գրասենյակի տնօրեն Գիսլադոտիրը ողջունել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցության պատրաստակամությունն է հայտնել մի շարք ուղղություներով: Ք. Գրիգորյանը տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում գտնվում է բարեփոխումների կարևոր փուլում. հաստատվել են ռազմավարություններ դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը մշակման վերջնական փուլում է:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում