ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանը մասնակցել է պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին,
որը կազմակերպել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը: Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է սննդի և ուսման փոխազդեցության խնդիրներին` ներկայացնելով ՀՀ մարզերի դպրոցներում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Ա. Անափիոսյանը հիշատակել է որակյալ կրթության մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի սահմանումը, որտեղ նշվում է, որ որակյալ սովորողը պետք է ստանա ճիշտ սնունդ` որակյալ կրթական արդյունք ունենալու համար: Նրա խոսքով` աշխարհում բազմաթիվ հետազոտություններ կան ուսուցման և սննդի կազմակերպման փոխադարձ ազդեցության մասին:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում