Նոյեմբերի 28-ին 9.30- ին Հայաստանի ազգային գրադարանի նախագահական դահլիճում կմեկնարկի երկօրյա գիտաժողով՝ նվիրված հայ պարբերական մամուլի առաջնեկի՝ «Ազդարար»-ի 225-ամյակին
Բացման արարողությունից հետո տեղի կունենա հնատիպ և հնագույն ժամանակների արժեքավոր գրականության նվիրատվություն հայտնի մատենագետ Ա. Տեր Խաչատուրեանի ընտանիքի կողմից: Հայ մամուլին նվիրված զեկուցումներով հանդես կգա 40 գիտաշխատող՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր գիտակրթական և մշակութային հաստատություններից: Գիտաժողովում արված զեկուցումները հոդվածների տեսքով ընտրողաբար կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում: Թամանյանական մասնաշենքի ցուցասրահում կներկայացվեն «Ազդարար»-ին նվիրված նյութեր, մամուլի հրապարակումներ: Կբացվի ցուցադրություն՝ նվիրված ընտանիքի տարվան:
Աղբյուր՝ Հայաստանի ազգային գրադարան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում