Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանի ղեկավարությամբ, Սոչիի «Սիրիուս» գիտության, կրթության և մշակույթի տան դահլիճում ներկայացրել է
Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Պրոկոֆևի‚ Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումներն ուղեկցվել են հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններով։ Համերգը կայացել է նախկին ԽՍՀՄ երկրների փառատոնի շրջանակներում՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Այն կազմակերպվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հովանու ներքո գործող «Տաղանդ և հաջողություն» կրթական հիմնադրամի կողմից, որի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է Ռուսաստանի նախագահը: Սերգեյ Սմբատյանը և մենակատար Հայկ Կազազյանը «Սիրիուսում» հանդիպեցին նաև կենտրոնի սաների հետ: Տեսանյութ
ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում