Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ մեկնարկել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային երկօրյա քննարկումը՝
շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Քննարկմանը մասնակցել են դատավորներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ գլխավոր դատախազության, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Փաստաբանների պալատի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում