Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մ. Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Դ. Բեգինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում
Հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 28-29-ը անցկացվող Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին։ Միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող և 2020 թվականի հիմնական միջոցառումներն ու ժամանակացույցը նախանշող լիագումար նիստին մասնակցում է Միության անդամ 93 երկրի պատվիրակություն: Ընդլայնված կազմով նիստի ընթացքում ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության և ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Աղբյուր՝ harkadir.am
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում