Երևանի քաղաքապետարանում տեղի են ունեցել հանրային բաց լսումներ
Բնակիչները և քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց հարցերը, դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել 2020թ. բյուջեի, քաղաքի զարգացման տարեկան և հնգամյա ծրագրերի վերաբերյալ: Ոլորտի պատասխանատուներն ու քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը պատասխանել են քաղաքացիների հարցերին: Մասնակիցները հետաքրքրվել և առաջարկներ են արել կանաչապատման, վերելակների փոխարինման, մասնակցային կառավարման և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման ծրագրերի առումով: Խոսելով մասնակցային կառավարման մասին՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ եղել են նաև անցյալ տարի: Բացի այդ, նախագիծը կազմված է տարվա ընթացքում բնակիչների առաջ քաշած խնդիրների հիման վրա:
Ազբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում