Սա 9րդ ալիքի արդեն երկրորդ հաղորդաշարն է, որը մեկնարկում է Ճապոնիայում ՀՀ դեսպանի մասնակցությամբ: Հաղորդումը հեռուստատեսությամբ կհեռարձակվի հունիսի սկզբին:
«Tokyo MX» հեռուստաալիքի «Asu-Doko!?DX» («Վաղը դեպի ո՞ւր») ծրագրի շրջանակներում սկսվեց նոր հաղորդաշար, որով դեսպաններին առցանց ներկայացվում են Ճապոնիայի տարբեր շրջանների պատմամշակութային առանձնահատկությունները:
Այսօր տեսագրվեց հաղորդաշարի առաջին ծրագիրը «Հայաստանի դեսպան -Շիմանե նահանգ» թեմայով: Դեսպան Պողոսյանին ներկայացրեցին Շիմանեի տեսարժան վայրերն ու մշակույթը, իսկ դեսպանը խոսեց Հայաստանի պատմության, մշակույթի և ավանդույթների մասին:
Աղբյուր՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանություն, 駐日アルメニア共和国大使館
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում