Հետազոտություն՝ առցանց ուսուցման հոգեբանական ազդեցությունը գնահատելու վերաբերյալ
Անցկացված դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում Ասիական զարգացման բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում «Մանկական զարգացման հիմնադրամն» իրականացրել է հետազոտություն՝ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների վրա առցանց ուսուցման հոգեբանական ազդեցությունը գնահատելու նպատակով:
Համաձայն հետազոտության՝ 2020 թվականի մարտից մայիս ընկած ժամանակահատվածում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների տարրական դասարանների երեխաներն ավելի շատ են բախվել հեռավար ուսուցման տարբեր խոչընդոտների՝ հեռախոսի կամ համակարգչի բացակայություն, ինտերնետ կապի ցածր որակ կամ բացակայություն։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն առավելագույն հարվածն են ստացել: Ըստ հարցված ծնողների՝ առցանց կրթության պայմաններում անհնար է եղել բավարարել իրենց երեխաների ուսման պահանջները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում