Հումանիտար բեռների ստացման նոր կարգ է մշակվել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերահսկում է հումանիտար բեռների հետ կապված աշխատանքների ամբողջ ընթացքը: Պատերազմից հետո բեռներ են ուղարկվում միայն արտերկրից՝ ոչ միայն Արցախում բնակվողների և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքների, այլ նաև կամավորական տարբեր ջոկատներով մարտական գործողություններին մասնակցած անձանց համար: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոգում է բեռների՝ դեպի մարզեր տեղափոխման հարցը՝ ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով:
Աղբյուր՝ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում