Հունարենի համաշխարհային օրը Հայաստանում
Փետրվարի 9-ը հունարենի համաշխարհային օրն է: Այդ օրը մի շարք երկրներում, որտեղ կա հունական սփյուռք, և որտեղ դասավանդվում է հունարեն, կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված լեզվին։
Հայաստանի հունական համայնքի միությունն Ալավերդու հունական համայնքի երգչախմբի հետ (խմբավար՝ Գոհար Ավլաստիմովա) պատրաստել էր փոքրիկ համերգ-տեսագրություն, որի ընթացքում երեխաները երգել են հունարենով և պոնտիերենով։
Հունարենի համաշխարհային օրը նշվում է 2017 թվականի փետրվարի 9-ից՝ ի նշանավորումն հույն մեծ բանաստեղծ, Հունաստանի ազգային օրհներգի հեղինակ Դիոնիսոս Սոլոմոսի, ում հիշատակի օրն է:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում