Միջազգային օլիմպիական կոմիտեն դատապարտել է Տոկիո-2020 խաղերի կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորիի
կողմից կանանց հասցեին արհամարհական խոսքերը՝ որակելով դրանք «միանգամայն անպատշաճ»: Աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ 83-ամյա նախկին վարչապետը բողոքել էր, թե հանդիպումները երկար են ձգվում, քանի որ կամավորության համար «մրցակցող» կանայք «չափազանց շատ են խոսում»: Այնուհետև նա ներողություն էր խնդրել՝ փորձելով արդարանալ, բայց քննադատության ալիքն ավելի էր մեծացել: Երեքշաբթի հարյուրավոր կամավորներ, ի նշան բողոքի, հրաժարվեցին կազմակերպչական աշխատանքներին մասնակցելուց:
Աղբյուր՝ theguardian.com
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում