ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
Հանդիպման ընթացքում դեսպան Բանցհաֆը նշել է, որ հայ-գերմանական իրավական կապերը մշտապես գտնվել են փոխադարձ հետաքրքրությունների տիրույթում, ինչպես նաև հավելել է, որ Հայաստանի ու Գերմանիայի սահմանադրական դատարանների միջև առկա արդյունավետ համագործակցությունը և բարեկամական հարաբերությունները դրա լավագույն վկայությունն են: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում գերմանական նախագահության առաջնահերթությունների և իրավունքի գերակայության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման մասին:
Աղբյուր՝ ՀՀ Սահմանադրական դատարան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում