Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարը հրաժարական կտա սեքսիզմի պատճառով:
83-ամյա նախկին վարչապետ Յոշիրո Մորին թեև ներողություն էր խնդրել և փորձել արդարանալ, այն բանց հետո, երբ ասել էր, թե աշխատանքային հանդիպումները երկար են տևում՝ կանանց չափազանց շատ խոսելու պատճառով, այնուամենայնիվ սկանդալի աղմուկը այդպես էլ չհանդարտվեց: Նրա արտահայտությունը դատապարտեցին նաև ՄՕԿ-ը և Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան: Ամենայն հավանականությամբ Մորին իր հրաժարականի մասին կհայտնի փետրվարի 12-ին՝ կազմկոմիտեի արտահերթ նիստի ժամանակ:
Աղբյուր՝ lenta.ru
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում