Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ը փետրվարի 10-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին,
ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայելա Ստոյկոսկան և սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը։
Զրուցակիցները քննարկել են սահմանամերձ համայնքների աջակցության, գյուղական զբոսաշրջության, համայնքային կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և ընթացիկ արդյունքները։
Նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև ՄԱԶԾ ներգրավվածությունը Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրում և Մարիյասինի հետ քննարկել պատերազմի արդյունքում տեղահանված քաղաքացիների սոցիալական ինտեգրմանն ուղղված աջակցության հնարավորությունները։
Դմիրտրի Մարիյասինը վստահեցրել է, որ ՄԱԿ–ի զարգացման ծրագրի աջակցությունը՝ ուղղված Հայաստանի բնակավայրերի կենսապայմանների բարելավմանը լինելու է շարունակական և ընդլայնելու է աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաև սահմանամերձ դարձած մարզերը։
ՀՀ Տարածքային Կառավարման եւ Ենթակառուցվածքների Նախարարության