Հնդկաստանը և Չինաստանը համաձայնել են զորքերը հետ քաշել Հիմալայան վիճահարույց լճից
Հինգշաբթի օրը պետությունները սկսեցին հետ քաշել զորքերը և մարտական տանկերը Արևմտյան Հիմալայաններում գտնվող վիճելի սահմանին ամիսներ՝ շարունակ առճակատումից հետո հաշտեցման մեջ առաջխաղացում գրանցելով: Առճակատումը սկսվել էր ապրիլին, երբ Հնդկաստանը Չինաստանին մեղադրել էր սահմանները խախտելու մեջ, վերջինս էլ հայտարարել էր, որ իր զորքերը գործում են իր իսկ տարածքում և մեղադրեց հնդիկ սահմանապահներին սադրիչ գործողությունների մեջ: Երկու կողմերն էլ, առավելապես հունիս ամսին, մարտական գործողությունների հետևանքով ունեցել են զոհեր:
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում