Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող նոր ֆիլմ է սպասվում
Պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանի և նախագծի համակարգող Արթուր Ալոյանի աշխատանքը ներկայացվելու է Netflix-ի հարթակում, որը 2020 թվականին դիտողականության 300 տոկոս աճ է գրանցել և ունի հեռուստադիրողների միլիոնավոր լսարան։ «Musk Factor» 10-12 մասանոց ֆիլմը պատմելու է չորս տղաների մասին, ովքեր անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները: Ֆիլմում ներկայացվելու է հայկական ստարտափների, ոլորտի հաջողված ընկերությունների պատմությունները, ինչը թույլ կտա աշխարհին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները: Netflix-ի պրոդյուսերական կազմի կողմից սցենարի մասով արդեն հավանություն կա:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն