ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
2021 թվականի փետրվարի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Բեդրիխ Կոպեցկուն և հյուպատոս Անի Շագինյանովային:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության հետ կապված քննչական աշխատանքների կազմակերպման և մի շարք այլ հարցերի շուրջ համագործակցության նոր ուղիներ ստեղծելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել նաև հիշյալ հանցագործությունների ոլորտում Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների փորձի ուսումնասիրման անհրաժեշտությանը:
Աղբյուր՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն