Հայկական աղբը տարիներ առաջ ճապոնացիներն էին ուզում վերամշակել, հիմա՝ շվեդները
Վահան Քերոբյանը Հայաստանում Շվեդիայի դեսպանի հետ զրույցում կարևորել է շվեդական IKEA և H&M ընկերությունների մուտքը հայկական շուկա, ինչպես նաև «տեղեկացրել ներկայումս իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես վենչուրային ֆոնդի կառավարման գործընթացի, և հրավիրել է շվեդական ընկերություններին իրենց մասնակցությունն ունենալ նաև վերջիններիս իրականացման գործընթացում»։
Դեսպան Պատրիկ Սվենսոնը տեղեկացրել է, որ շվեդական ընկերությունները ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում տնտեսության թվայնացման, աղբի վերամշակման, ինչպես նաև օդանավակայանների գործարկման գործընթացներին։
Աղբյուրը՝ պաշտոնական հաղորդագրություն