Անցկացվել է «Տարվա լավագույնները» ուսուցչա-մանկավարժական մրցույթ
Մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական և 18-ը՝ խմբային։
«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33 ծրագիր:
Հանձնաժողովի բարձր գնահատականը Հասմիկ Հակոբյանի «Ուսուցիչ՝ 24/7 ձևաչափով» ծրագրինն է, որը դպրոցական կայքի հարթակ է։
Հարթակը նպատակ ունի օգնել 5-12–րդ դասարանների աշակերտներին ցանկացած պահի թեմաներին հասանելիություն ունենալ՝ որպես հեռավար ուսուցման այլընտրանքային տարբերակ:
Աղբյուր՝ պաշտոնական հաղորդագրություն