Մեծաքանակ ծիրանի չիր է արտահանվել Միացյալ Թագավորություն
Չորացրած մրգերի և բանջարեղենի արտահանումը 2020 թ․-ի առաջին կիսամյակին կազմել է 300 տոննա՝ 59%-ով գերազանցելով 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (188,6 տոննա), իսկ պահածոյացված մթերքի արտահանումը կազմել է 10,517 տոննա՝ նախորդ տարվա 8,859 տոննայի համեմատ աճելով 18%-ով։
Միջազգային առևտրի կենտրոնի և Եվրոպական միության համատեղ ծրագիրը աջակցություն է տրամադրել սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող 13 շահառու փոքր և միջին ձեռնարկությունների՝ մարքեթինգային կարողությունների զարգացման տարբեր ուղղություններով․ ապահովվել է մրցունակ բրենդինգ և փաթեթավորում, պատրաստվել են ժամանակակից կայքեր՝ առցանց գնումների հնարավորությամբ, մատուցվել են սոցիալական ցանցերում առաջխաղացման ծառայություններ։
Աղբյուր՝ EU4Business