«Պատերազմ» Ատլանտյան խորհրդի շրջանակներում՝ Ռուսաստանի պատճառով
ՆԱՏՕ-ի ամերիկյան վերլուծական կենտրոնում «պատերազմ է սկսվել» Ռուսաստանի մասին հոդվածի շուրջ, որը տեղադրվել էր կազմակերպության կայքում: Էմմա Էշֆորդի և Մեթյու Բերոուզի հեղինակած հոդվածում նշվում է, որ որ Ռուսաստանում մարդու իրավունքների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության կենտրոնացումը կարող է «խարխլել ԱՄՆ-ի առաջնային շահերը», և «Ռուսաստանում ժողովրդավարացումը գուցեև օգուտ չբերի ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին»: 22 աշխատակիցներ ստորագրել են կոլեկտիվ նամակ, որով մեղադրում են գործընկերներին՝ նշելով, որ հոդվածը «հիմնված է կեղծ ենթադրությունների վրա»:
Աղբյուր՝ politico.com