ՀՀ ուսանողները մագիստրոսական կրթություն կստանան Հորդանանի բուհերում
Հորդանանի կառավարության հատկացրած կրթաթոշակային տեղերի հաշվին ՀՀ 6 քաղաքացի կմեկնի այնտեղ: Քաղաքացիները Հորդանանի բուհերում մագիստրոսական կրթություն կստանան «Արաբերեն լեզու (քաղաքագիտություն)», «Լեզվաբանություն», «Կոնֆլիկտաբանություն», «Արաբագիտություն (լեզվաբանություն)» և «Միջազգային հարաբերություններ (դիվանագիտություն)» մասնագիտությունների գծով: Արաբերեն լեզվի մեկամյա դասընթացներին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կգործուղվի ՀՀ 15 քաղաքացի:
Աղբյուր՝ ԿԳՄՍ նախարարություն