Սանիտարահիգիենիկ նորմերի խախտում հացի և չգազավորված խմելու ջրի արտադրամասերում
«Արթ-Դավ-Սյուն» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Իջևան) և Ոսկեպար համայնքում գործող «Մա-Ակ Տրանս» ՍՊԸ-ում, որը զբաղվում է չգազավորված խմելու ջրերի արտադրությամբ, հայտնաբերվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ: Սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Ընկերություններին գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Աղբյուր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին