«Հերոսական բալլադ»՝ Ա. Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։ Համերգին ներկա է եղել ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հոբելյանական համերգին, որը կրում էր «Հերոսական բալլադ» խորագիրը, հնչել են մեծանուն կոմպոզիտորի՝ «Հերոսական բալլադ» դաշնամուրի և նվագախմբի համար‚ «Իմ սիրտը լեռներում է» կինոֆիլմից երաժշտություն‚ «Առաջին սիրո երգը» բարիտոնի և նվագախմբի համար և այլ ստեղծագործություններ։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ