Հանդիպում 1921 թ. մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ
Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պայմանագրի 100-ամյակի առիթով մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի և ՌԴ-ի մի խումբ առաջատար մասնագետների հետ հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցներին՝ ուղեկցությամբ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի և ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի։ Նախաձեռնությունը օգտակար նկատեց քննարկման մասնակից, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր պ․գ․թ․ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով նաև արցախյան պատերազմի հետևանքներին և տարածաշրջանում առկա մարտահրավերներին։
Աղբյուր՝ պաշտոնական հաղորդագրություն