Մեկնարկում է «Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ
Այն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 բնակավայրերում գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսի աջակցման։ Մասնակցության հայտերն ընդունվում են մարտի 22-ից ապրիլի 6-ը ներառյալ, որի համար հայտատուները պետք է լրացնեն ՄԱԶԾ ԿՀ-ի առցանց հայտադիմումը: Համաֆինանսավորվում է հաղթող ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը: Ծրագրի առավելագույն արժեքը պետք է կազմի 20․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժին