«Հայոց պետականություն. ինքնաճանաչում» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի` Հայոց պետականության անցյալին ու ներկային, դրանց իմաստավորմանն ու գնահատմանը, ապագայի մեր տեսլականին նվիրված մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկներն ու պատանիներն ամբողջ աշխարհից։ 2021 թ. մրցույթ-փառատոնը կիրականացվի առցանց ցուցադրության, վարպետության դասերի, սեմինարների ու հարցուպատասխանի ձևաչափով։ Բոլոր տեսահոլովակները և առցանց հայտի հղումը մինչև 2021 թ. ապրիլը կտեղադրվեն Գեղագիտության ազգային կենտրոնի պաշտոնական կայքում: