Հեռախոսազրույց՝ ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ
Մարտի 23-ի երեկոյան Վաղարշակ Հարությունյանը և Վալերի Գերասիմովը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։ Պայմանավորվածություն են ձեռք բերվել՝ մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և նշված հարցերի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ