Հաստատվել է Արցախի Հանրապետության բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը
ԱՀ կառավարությունը վերոնշյալ ծրագրով կիրականացնի տնկիների և գարնանացան մշակաբույսերի սերմերի արժեքի մասնակի սուբսիդավորում, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ ու ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում, ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման դիմաց լրավճարի տրամադրում, ինչպես նաև կարկտապաշտպան ցանցերի տեղադրման դեպքում անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում: Պետական աջակցությունը կտրամադրվի այն անձանց, որոնք չունեն գյուղատնտեսության ոլորտում ՝ նախորդ տարիներից կուտակված չմարված պարտավորություններ:
Աղբյուր՝ ԱՀ Կառավարություն