Հայտնի են տնօրենի հավաստագրման քննությունների արդյունքները
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում հունվարի 15-ից մարտի 16-ը տեղի ունեցած քննություններին մասնակցելու համար դիմել է 500 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 470-ը: Քննությունների արդյունքում հավաստագիր է ստացել 370 (74%) հավակնորդ, որոնցից 229-ը՝ գործող տնօրեն, 5-ը՝ տնօրենի պաշտոնակատար, 136-ը՝ փոխտնօրեններ և ուսուցիչներ: Մասնակցել է 366 (73%) կին հավակնորդ, որոնցից 272-ը (75%) ստացել է հավաստագիր, 134 (27%)՝ տղամարդ հավակնորդ, որոնցից հավաստագիր է շնորհվել 98-ին (73%):
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն