Գիտության փառատոնի եզրափակիչ փուլը՝ ապրիլի 3-ին
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլի միջոցառումը կկայանա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Փառատոնի շրջանակում հանդիպումներ տեղի կունենան հայ գիտնականների հետ` հետևյալ թեմաներով.
ժ. 14։00–14։45՝ «Ի՞նչ է վիրուսը» (Հովակիմ Զաքարյան, վիրուսաբան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), ժ. 14։45–15։30՝ «Գիտության բեկումնային դերը Բրիտանիայի ճակատամարտում» (Հայկ Սարգսյան, ֆիզիկոս, Հայ-ռուսական համալսարան), ժ. 15։30–16։30՝ գիտափորձերի ցուցադրություն` «Yerevan young minds» և «ArMicro ASM Student Chapter» խմբերի և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների կողմից:
Փառատոնի մուտքն ազատ է:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն