Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները կփոխարինվեն բազմակի օգտագործման տոպրակներով
Մարտի 26-ին՝ ժամը 17։30-ին, կայանալիք «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» Հասարակական Կազմակերպության չորսամյա գործունեության ամփոփիչ միջոցառման ժամանակ կտրվի «Հավատարմության տոպրակ» բնապահպանական ծրագրի մեկնարկը։ Հատուկ շտրիխ կոդով բազմակի օգտագործման տոպրակների միջոցով նախագծի գործընկեր խանութներում հնարավոր կլինի կուտակել սպառողական բոնուսներ և օգտվել այլ առաջարկներից։
Աղբյուր՝ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» Հասարակական Կազմակերպություն