2021/2022 ուսումնական տարվա համար ասպիրանտուրայի անվճար տեղերը
Բուհերին հատկացվել է պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում: e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել ասպիրանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու և բաշխելու մասին նախագիծը: Նախապատվություն է տրվել բնագիտական տեխնիկական, առողջապահական և այլ ոլորտներին: Նախագծի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 3-ն է:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն