Հայկական համադպրոցական գիտության փառատոն. եզրափակիչ փուլը՝ ապրիլի 3-ին
Միջոցառումը կկայանա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկը՝ ժամը 10:00-ից: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ սովորողների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտություններ: Միջոցառմանը մասնակցելու են Երևանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի 20 ուսումնական հաստատությունների շուրջ 110 աշակերտներ` ներկայացնելով 44 գիտահետազոտական նախագիծ:
Աղբյուր՝ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն