Դասընթաց, տեսակապ արտասահմանցի փորձագետների հետ և թեյախմություն՝ «Հայրենիք»-ի հարկի տակ
«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային գրասենյակում իրականացվել են «Մարքեթինգ սոցցանցերի միջոցով» և «Հայաստանի բրենդավորումը Արևելյան Ասիայում» կարճ դասընթացները: Դասընթացի ավելի քան 3 տասնյակ մասնակիցներին ներկայացրել են նաև հայկական բրենդների առանձնահատկությունները, թե ինչպիսի մատուցմամբ դրանք կարող են գրավիչ լինել Արևելյան Ասիայում։ Սեմինարի ընթացքում տեսակապ է հաստատվել ճապոնիայում բիզնես ոլորտի փորձագետ Լյուբեկա Ռոնալդի և Տակ Նիշիմուռայի հետ։ Երիտասարդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել դասընթացավարներին և արտասահմանցի փորձագետներին։ Թեյախմության ընթացքում, նրանք ստացել են ճապոնական քաղաքակրթության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Աղբյուր՝ Հայրենիք Զարգացման հիմնադրամի Լոռու մարզային գրասենյակ