«Հայաստանի Գավաթ» առաջնությունը՝ ի հիշատակ պատերազմում վերջերս անմահացած հայորդիների
Ապրիլի 3-ին Հայաստանի Կիոկոուշին կարատեի ֆեդերացիան «Միկա» մարզադահլիճում հանդիսավոր բացման արարողության ժամանակ ֆեդեացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանը ֆեդերացիայի նահատակված մարզիկներ Արթուր Սուքիասյանի և Ազատ Ալոյանի՝ մինչ պատերազմը վաստակած սև գոտիներն ու դրանց հավաստագրերը հանձնեց իրենց ծնողներին: Երախտիքի խոսքեր հնչեցվեցին նաև պատերազմում վիրավորում ստացած ֆեդերացիայի մարզիկներ Նարեկ Մեսրոպյանի և Դավիթ Կարապետյանի հասցեին։
Աղբյուր՝ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա