Հնչակների քաղաքական դիվանը միացավ Ալյանսին
Հայտարարությամբ է հանդես եկել Սոցիալ Դեմոկրատ «Հնչակյան» կուսակցության Հայաստանի շրջանի վարչության քաղաքական հարցերով դիվանապետ Դմիտրի Մարտիրոսյանը՝ նշելով, որ «նպատակն է մեկտեղել ջանքերն ու հնարավորությունները սպասվող արտահերթ ընտրություններին ընդառաջ և մասնակցել դրանց Ալյանսի ծրագրերի իրականացման նպատակով՝ հանուն անվտանգ, ապահով և զարգացող Հայաստանի, առանց փաշինյանական իշխանությունների»: «Ալյանս» կուսակցության վարչությունը ողջունել է Դ.Մարտիրոսյանի և իր թիմակիցների որոշումը։
Աղբյուր՝ «Ալյանս» կուսակցություն