Հանրային քննարկման է ներկայացվել ՄԿՈՒ հաստատությունների անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հաստատելու մասին նախագիծը
Որոշման նախագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը կհատկացվեն 56 ուսումնական հաստատության`42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 77 ուսումնական հաստատության`105 մասնագիտությամբ: Նախնական մասնագիտական կրթական ծրագրով առաջարկվել է հատկացնել 3512 տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 5784: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակության հետ կապերի և տեղեկատվական վարչություն