2021 թվականի մարտի 30-ին և ապրիլի 11-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգում
կատարված ծառահատումների վերաբերյալ հրապարակված տեսանյութերի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ուսումնասիրությունների արդյունքում առաջին դեպքում արձանագրվել է 24, երկրորդ դեպքում՝ 15 տարբեր տրամագծի «Այլանթ» տեսակի ծառերի հատված կոճղ։ Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս, որը կազմել է համապատասխանաբար 1.255.000 և 675.000 ՀՀ դրամ։ Համապատասխան նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին՝ հետագա ընթացքն ապահովելու համար։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին