Ապրիլի 17-ին՝ շաբաթօրյակ Երևանում
Մաքրվելու է Հրազդանի կիրճը՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ: Սկիզբը՝ ժամը 10։00։ Մեկնարկային կետերն են՝ Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից), Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք , Դավթաշեն կամրջի տակ (Հալաբյան փողոցի կողմից): Մասնակիցները կարող են ընտրել իրենց հարմար վայրը և տեղում գտնվող աշխատակիցներից ստանալ անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ։
Աղբյուր՝ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան