Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում
Ապրիլի 24-ին անցկացված հիշատակի միջոցառումներին ներկա էին հայ հայմայնքային կառույցների անդամներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ և տեղական խորհուրդների անդամներ, Ալմելոյի քաղաքապետը, Ալմելոյի և Ամստերդամի ասորի և հունական համայնքների ներկայացուցիչներ։ Միջոցառում էր կազմակերպել նաև Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան: «Հայաստան-Լյուքսեմբուրգ» բարեկամության ասոցիացիայի կողմից Լյուքսեմբուրգում անցկացվեց մոմավառություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների, որին մասնակցում էին դեսպաններ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ։
Աղբյուր՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն