Մոսկվայում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Արարողությանը մասնակցեցին ՌԴ տարբեր գերատեսչություններում ՀՀ ներկայացուցիչները, դեսպանության անձնակազմն ու հայ համայնքի ներկայացուցիչները։ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ։
Աղբյուր՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն