Ղրղզստանում 15 մարդ է վիրավորվել սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով
Հակամարտությունը սկսվել է ապրիլի 28-ին, երբ Տաջիկստանի քաղաքացիները Ակ-Սուու գետի ափից սկսել են մանրախիճ բեռնել պետական սահմանի պայմանական գծից 3-4 մետր հեռավորության վրա: Այնուհետև տաջիկական կողմը տեսադիտարկման սարքեր է տեղադրել Բատկենի շրջանում` «գլխավոր ջրբաժանի» մոտ։ Երկու կողմից մոտ 100-150 մարդ է հավաքվել և սկսել քարեր նետել միմյանց վրա։ Բանակցությունների արդյունքում երեկոյան տաջիկական կողմը համաձայնել է ապամոնտաժել տեսախցիկները, բայց ապրիլի 29-ի առավոտյան իրավիճակը կրկին սրվել է:
Աղբյուր՝ ru.sputnik.kg