«Ռոսատոմ» պետկորպորացիայի - More for Metsamor նախագիծը վերսկսվել է
Մեծամոր քաղաքի թիվ 2 դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար նախատեսված կրթական նախագիծը մեկնարկել է 2019 թվականին, և մինչ կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարը, դպրոցականների համար կազմակերպվել են կրթական միջոցառումներ և էքսկուրսիաներ: Ապրիլի 30-ին նախագիծը վերսկսվեց, և աշակերտները այցելեցին Երևանում գտնվող Softconstruct ընկերություն: Շրջայցի ընթացքում դպրոցականները տեղեկացել են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների և վիրտուալ միջոցառումների կազմակերպման ծրագրերի մասին:
Աղբյուր՝ "Ռոսատոմ" պետկորպորացիայի մամլո ծառայությունը