Ավստրալիայի կառավարությունը մեղադրվել է ռասիզմի մեջ
Մայիսի 3-ից Հնդկաստանում վերջին 14 օրվա ընթացքում Հնդկաստան այցելած անձանց արգելվելու է մուտք գործել Ավստրալիա: Շաբաթ օրը կայացած հայտարարության մեջ առողջապահության նախարար Գրեգ Հանթն ասել է, որ յուրաքանչյուրին, ով կանտեսի նոր սահմանափակումները, սպառնում է ընդհուպ հինգ տարվա ազատազրկում: Պահպանողական թերթի լրագրող Էնդրյու Բոլտը՝ այսօր հրապարակված հոդվածում ասել է, որ արգելքից «ռասիզմի հոտ է գալիս»՝ ավելացնելով, որ որոշումը կայացվել է «վախի, տգիտության և անկարողության պատճառով»:
Աղբյուր՝ edition.cnn.com