«Գիտական միֆեր». Չինական մեծ պարիսպը տիեզերքից տեսանելի միակ մարդակերտ օբյեկտն է Երկրի վրա
Իր նոր շարքում «Գիտուժ»-ը ներկայացնում ու հերքում է տարածված պնդումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Չինական մեծ պարիսպն, իհարկե, ահռելի երկարություն ունի՝ 21 196 կիլոմետր, այնուամենայնիվ, այն ԱՆԶԵՆ աչքով տեսանելի չէ տիեզերքից, քանի որ պարսպն ունի իր միջավայրի նույն գունային երանգը։ Տիեզերագնացները փաստում են, որ տիեզերքից՝ մասնավորապես երկրի ուղեծրի սահամններում, հիմնականում տեսանելի են քաղաքները, մայրուղիները, օդանավակայանները, ու այն ամենը, ինչը մեծ չափերից բացի ունի նաև գունային կոնտրաստ։
Աղբյուր՝ «Գիտուժ»