ՉԺՀ Տոնջիի Կայուն զարգացման շրջակա միջավայրի համալսարանն առաջարկում է
ՉԺՀ առևտրի նախարարության կողմից ֆինանսավորվող մագիստրոսական ծրագիր շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով: Ծրագիրն անգլերենով է, տևողությունը՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը: Կրթաթոշակը՝ մոտ 12 000 ԱՄՆ դոլար որպես ուսման վճար, մեկանգամյա գումարային հատկացում, կեցության ապահովում, ամենամսյա կրթաթոշակ, ՉԺՀ-ում բժշկական ապահովագրություն և երկկողմանի ավիատոմս: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն