«Շախմատ հանուն ազատության»
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) և Կուկի շրջանի շերիֆի գրասենյակի (Չիկագո, ԱՄՆ) կողմից ձեռնարկված «Շախմատ հանուն ազատության» ծրագրի նպատակն է շախմատի ներդրումը որպես տարբեր երկրների բանտերում կրթության և սոցիալական ներառման գործիք։ Նախագիծն իրականացվում է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո: Ծրագիրը կմեկնարկի մայիսի 11-ին առցանց կոնֆերանսով և դեմո մրցաշարով` մասնակից չորս երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի և ԱՄՆ-ի միջև, որին կհաջորդի հոկտեմբերի 13-14-ը անցկացվելիք «Բանտարկյալների համար միջմայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը»:
Աղբյուր՝ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն